«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2002-06-26 | #119, 2002-06-27 | #120, 2002-06-28


ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

ՍՈՖԻԱ, 27 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի եւ Բուլղարիայի ու նրանց ժողովուրդների փոխհարաբերությունները խոր արմատներ ունեն եւ աչքի են ընկնում «եղբայրությամբ եւ սիրով»։ Չորեքշաբթի օրը այսպիսի հայտարարություն է արել պաշտոնական այցով այստեղ գտնվող Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։

Նրան ընդունել են Բուլղարիայի նախագահ Գեորգի Պիրվանովը եւ խորհրդարանի նախագահ Օգնյան Գեջիկովը։ Հայոց հոգեւոր առաջնորդը գոհունակություն է հայտնել այն հեռանկարի առթիվ, որ բացվում է Սոֆիայի եւ Երեւանի փոխհարաբերություններում։ Պատրիարք Մաքսիմի հրավերով Բուլղարիա ձեռնարկած իր այցը նա գնահատել է որպես Հայ առաքելական եւ Բուլղարական ուղղափառ եկեղեցիների «էկումենիկ հարաբերությունների ապացույց»։

Իր հերթին նախագահ Պիրվանովն ընդգծել է, որ վերջին ժամանակներս Բուլղարական ուղղափառ եկեղեցին ուժեղացնում է իր հեղինակությունն ու ազդեցությունըՙ արդյունավետ հարաբերություններ հաստատելու այլ դավանանքների ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա, դրա օրինակներից մեկն է Հռոմի պապիՙ մայիսի վերջերին Բուլղարիա կատարած այցը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4