«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2002-06-26 | #119, 2002-06-27 | #120, 2002-06-28


ՆԱԽԱԳԱՀ ՔԼԵՐԻԴԵՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԴԵՍՊԱՆ ԿԱԺՈՅԱՆԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԸ

Կիպրոսի Հանրապետության նախագահ Գլաֆկոս Քլերիդեսը երեկ իր նստավայրում ընդունեց Կիպրոսում Հայաստանի դեսպան (նստավայրըՙ Աթենք) Վահրամ Կաժոյանի հավատարմագրերը, Նիկոսիայից «Ազգին» հաղորդում է Ջորջ Տեր¬Բարթողը։ Արարողությանը հետեւած զրույցի ընթացքում Կիպրոսի նախագահն ասաց, որ թուրքական կողմը թեեւ փոխել է տոնայնությունը, սակայն ոչՙ էությունը, որի նպատակն է նույնըՙ «Կիպրոսի կղզին մասնատել 2 մասի եւ ստեղծել առանձին երկու պետություններ»։ Քլերիդեսն ասաց, որ Կիպրոսի եւ Հայաստանի բարեկամ կառավարությունները մարդու իրավունքների համընդհանուր արժեքներ են դավանում, իսկ կիպրահայ համայնքը հրաշալի է դրսեւորում իրենՙ ակտիվորեն մաս կազմելով երկրի զարգացման բոլոր ոլորտներին։ «Նրանք կամուրջ են մեր երկու երկրների միջեւ»։

Իր հերթին դեսպան Կաժոյանը հիացմունք հայտնեց իմաստուն կառավարմամբ եւ ծանր աշխատանքով երկրում արձանագրված տնտեսական եւ ընկերային հրաշքի համար, հակառակ կղզու անօրինական բաժանման հետեւանքով ծագած բազում խնդիրներին։

Արարողությանը ներկա էին Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Քասուլիասը, խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչ Պետրոս Գալայճյանը եւ Աթենքում Հայաստանի դեսպանատան խորհրդական Կարինե Դանիելյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4