«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2002-06-26 | #119, 2002-06-27 | #120, 2002-06-28


«ԱԼ ՂԱԻԴԱՆ» ԲԱՔՎՈՒՄ ՀԻՄՆՎԵԼ Է 80-ԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԵՎ ԱՋԱԿՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Ըստ ամերիկյան լրատվական կենտրոնի

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպությունը 80-ական թվականների վերջին իր գրասենյակն է հիմնել Բաքվում եւ սկսել աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբաղի համար մղած իր պատերազմում, հինգշաբթի հայտարարել է Washington ProFile ամերիկյան անկախ լրատվական կենտրոնը։ 1993 թվականի սեպտեմբերին Ղարաբաղյան պատերազմին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել 1,5 հազար աֆղան մոջահեդներ, նշում են ամերիկյան աղբյուրները։ «1994 թվականի ամռանը նրանց թիվը հասել է 2,5 հազարի։ Հայերի հետ մարտերում ծանր կորուստներից հետո աֆղանական բրիգադը լուծարվել է, սակայն նրա անդամներից շատերը մասնակցել են տարածաշրջանային այլ հակամարտությունների», գրում է լրատվական կենտրոնը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4