ՄՈՍԿՎԱ, 27 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հունիսի լույս 27-ի գիշերը հրկիզվել է Իրկուտսկի հայկական մշակութային կենտրոնի շենքը։ «Ինտերֆաքսի» հաղորդման համաձայն, ինչ-որ անձինք փշրել են միահարկ փայտե շինության պատուհանը, հատակին բենզին են լցրել ու հրկիզել։ Պահակներն ու հրշեջները չեն կարողացել մարել կրակը, եւ շենքը լիովին այրվել է։ Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ հարուցված է քրեական գործ։