Հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի միջազգային շտաբի պաշտպանական պլանավորման եւ օպերատիվ դեպարտամենտի զորքերի պլանավորման պետ Ֆրենկ Բոլանդին։ Քննարկվել են «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության ընթացքն ու հեռանկարները։
Ֆրենկ Բոլանդը ներկայացրել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի պլանավորման եւ վերլուծության գործընթացի էությունն ու աշխատանքի ընթացակարգերը։
Պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչին ծանոթացրել է Հայաստանի պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղություններին, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության առաջիկա ծրագրերին։