«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2002-06-26 | #119, 2002-06-27 | #120, 2002-06-28


ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

Երեկ Թեքեյան կենտրոնում սկսվեցին գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ծրագրի հայեցակարգի երկօրյա քննարկումները։ Ներկա էին գյուղնախարարության, միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ, ֆերմերներ։ Երեկ միայն ներկայացվեց հայեցակարգը, որի մանրամասներին խնդրեցինք անդրադառնալ ծրագրի մշակման խմբի ղեկավար Աշոտ Ոսկանյանին։

¬ Հայաստանի գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը առաջիկա 10 տարիների անելիքներն են ըստ առանձին ճյուղերի եւ առաջադրված խնդիրների համար անհրաժեշտ միջոցառումները։ Դրված են գերակայող նպատակներՙ գյուղացիական տնտեսությունների արտադրողականության բարձրացում, գյուղում գյուղատնտեսությամբ չզբաղվող աղքատ խավի համար պայմանների եւ քաղաքային բնակչության աղքատ խավի համար սննդի ձեռքբերման նպաստավոր պայմանների ստեղծում։ Ռազմավարական ծրագիրն ընդգրկում է հողի կառավարման, սննդի որակի, անվտանգության, գյուղատնտեսության ենթակառուցվածքների ամրապնդման հարցերը։ Ծրագիրը հանրապետական է, բայց հետագայում նախատեսում է դրա հարմարեցումը տարածաշրջանին։ Այն շարունակական է լինելու եւ անընդհատ համապատասխանեցվելու է ժամանակի պահանջներին։ Օրինակՙ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելը նշանակում է նոր միջազգայնորեն ընդունված սուբսիդավորման համակարգի ներդրում, ինչի վերաբերյալ ծրագիրը նույնպես լուծումներ է նախանշում։

Ի դեպ, ծրագրի մշակման ծախսերը հոգացել է ՄԱԿ-ի գյուղատնտեսության եւ պարենի կազմակերպությունը։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4