«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2002-07-02 | #123, 2002-07-03 | #124, 2002-07-04


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Տեղի է ունեցել Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության հերթական նիստը։ Ժողովը լսել է ՀՌԱԿ Հանրապետական վարչության փոխատենապետ Հարություն Առաքելյանի զեկուցումը «Կուսակցության վարչության արտագնա նիստերի մասին»։ Որոշում է ընդունվել հուլիսի 5-ին Գյումրիում հրավիրել ՀՌԱԿ վարչության նիստՙ կուսակցության Շիրակի շրջանային վարչության մասնակցությամբ։ Նիստի ընթացքում քննարկվելու է կուսակցության կառույցների ստեղծման եւ աշխատանքի ընթացքն այդ տարածաշրջանում։ Հաջորդ շաբաթ արտագնա նիստ է հրավիրելու ՀՌԱԿ Լոռու շրջանային վարչության անդամների մասնակցությամբ։

ՀՌԱԿ Հանրապետական վարչությունն անդրադարձել է Ազգային ժողովի նախատեսած փոփոխությանը, որը վերաբերում է մեծամասնական եւ համամասնական սկզբունքով ընտրվածների թվաքանակին։ Հաստատելով կուսակցության դիրքորոշումը, ըստ որի Ազգային ժողովը պարտավոր է հարգել իր իսկ ընդունած որոշումները, ՀՌԱԿ Հանրապետական վարչությունն անընդունելի գտավ, որ այլ կազմակերպությունների ղեկավարներ կուսակցության այդ դիրքորոշման մասին հայտարարություններ կատարեն։ Որոշում է ընդունվել խնդրո հարցի կապակցությամբ հանդես գալ առանձին հայտարարությամբ։

Վարչությունը քննարկել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք այլ հարցեր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4