«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2002-07-02 | #123, 2002-07-03 | #124, 2002-07-04


ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ

ԲԱՔՈՒ, 3 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թբիլիսիում հուլիսի 16-18 տեղի է ունենալու խորհրդակցությունՙ «Կրոնը Կովկասում. համագործակցություն հանուն խաղաղության» խորագրով, որին կմասնակցեն նաեւ անդրկովկասյան երեք հանրապետությունների հոգեւոր առաջնորդները։

Ադրբեջանական «525-րդ» թերթը գրում է, որ խոհրդակցությունը նվիրված է ահաբեկչության դեմ պայքարում կրոնի ունեցած դերին։ Սպասվում է, որ քննարկումների ավարտից հետո մասնակիցները հանդես կգան «ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով դատապարտող» համատեղ հայտարարությամբ, որտեղ կքննադատվեն նաեւ ազգամիջյան բախումներին կրոնական երանգներ հաղորդելու բոլոր փորձերը։ Կովկասի մուսուլմանների հոգեւոր առաջնորդարանի մամուլի գրասենյակից հաղորդել են, որ առանձին հանդիպում Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալահշյուքուր Փաշազադեի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի միջեւ չի նախատեսվում։ «Ղարաբաղյան հակամարտության շուրջ երկու հոգեւոր առաջնորդների հերթական բանակցությունների ժամկետները դեռեւս ճշտված չեն»,¬ ասվում է հայտարարության մեջ։ Վերը նշված թբիլիսյան կոնֆերանսը ծրագրված էր անցկացնել դեռ նախորդ ամիս, սակայն հետաձգվեց մի շարք տեխնիկական պատճառներով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4