ՏՈՐՈՆՏՈ, 3 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Ատոմ Եղոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրմամբ կմեկնարկի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը», նշում է Ռոյթեր գործակալությունը։ Նկատի ունենալով, որ նախորդ կինոփառատոնը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ի ողբերգությունից առաջՙ ֆիլմի գլխավոր դերասաններից Դեւիդ Ալփայը նշել է. «Աշխարհը մեծապես փոխվել է վերջին կինոփառատոնից հետո, եւ «Արարատը» նոր աշխարհի շուրջ մտորումի է նման։ Ես վստահ եմ, որ բացման ընթացքում ֆիլմը դիտողների համար կստեղծի համապատասխան զգացմունքային մթնոլորտ»։