«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2002-07-02 | #123, 2002-07-03 | #124, 2002-07-04


ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ 4,5 ՄԼՆ ԵՎՐՈ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Օրերս Եվրոպական հանձնաժողովի «Պարենային ապահովության» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությանը հատկացվեց 4,5 մլն եվրո բյուջետային դրամաշնորհ, որն ուղղվելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանՙ մանկատների եւ ընտանեկան նպաստների վճարման ծախսերին, որոնք սահմանված են ՀՀ 2002 թ. պետական բյուջեով։

Դրամաշնորհը ՀՀ կառավարությանը տրամադրվել է Եվրոպական հանձնաժողովի եւ ՀՀ կառավարության միջեւ 2000 թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն։ Այս մասնաբաժինը ԵՀ-ի «Պարենային ապահովության» ծրագրի ընդհանուրՙ 9,5 մլն եվրո տարեկան դրամաշնորհի երկրորդ մասն է։ Առաջին մասնաբաժինըՙ 5 մլն եվրոն, տրամադրվել է 2001 թ. դեկտեմբեր ամսին։

Մոտ ժամանակներս ակնկալվում է Եվրոպական հանձնաժողովի եւ ՀՀ կառավարության միջեւ նոր փոխըմբռնման հուշագրի ստորագրում։

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4