«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2002-07-02 | #123, 2002-07-03 | #124, 2002-07-04


ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՀԱՐՑ

«Ազգ» օրաթերթը 3.07.2002 թ. համարում տպագրել է «Գիտական օջախի շենքը հանձնել Չինաստանի դեսպանությա՞նը» վերնագրված տեղեկատվություն, որում մեջբերել է ԳԱԱ ակադեմիկոսների նամակըՙ ուղղված ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին եւ վարչապետին։

Տեղեկացնում ենք թերթի խմբագրությանը եւ ընթերցողներին, որ հատկապես ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի շենքը (Չարենցի 15) ՉԺՀ դեսպանությանը տրամադրելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կարգադրություն չի եղել, որի մասին նշված է վերոհիշյալ տեղեկատվության մեջ։ Ավելին, նման հարց ՀՀ կառավարությունը չի քննարկել եւ որոշում չի կայացրել։ Հետեւաբար, ակադեմիկոսների զայրույթն ու դժգոհությունըՙ ԳԱԱ ղեկավարությանը նախապես այդ մասին չտեղեկացնելու հետ կապված, այս պարագայում միանգամայն անհիմն են։ ՉԺՀ դեսպանությանը շենք տրամադրելու հարցը պետք է լուծվի, ինչպես Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն է խոստացած ժամկետում Հայաստանի Հանրապետությանը դեսպանատան շենք տրամադրել։ ՀՀ կրթության եւ գիտության, պետական գույքի կառավարման նախարարություններն այդ նպատակով առաջարկել են մի քանի շենքեր, որոնց մեջ եղել է նաեւ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի շենքը։ Այլ առաջարկների հետ ներկայացված այդ առաջարկը, որը որեւէ ընթացք չի էլ ստացել, դարձել է անհարկի դժգոհությունների հիմք եւ թյուրիմացաբար ներկայացվում է իբրեւ կատարված իրողություն, անգամՙ գիտության նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4