«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2002-07-02 | #123, 2002-07-03 | #124, 2002-07-04


2-ՐԴ ՆԻՍՏԸ ՍԿՍՎԵՑ ԱՅԼ ԿԵՐՊ, ՔԱՆ ԱՌԱՋԻՆԸ

Երեկ քր. եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը շարունակեց լսել Մուշեղ Սաղաթելյանի գործը։ Սակայն մինչեւ բուն դատավարությանն անցնելըՙ դատարանի մուտքը չհարգվեց։ Դահլիճը ոտքի չկանգնեց, նախագահող դատավորն էլ դա որակեց որպես անհարգալից վերաբերմունք։

Ապա նախագահողը որոշեց, որ երեկվա նիստին ներկա լրագրողները պիտի ներկայանան։ Չբավարարվեց դրանով։ Նա հայտնեց, որ որոշ լրագրողներ ոչ ճիշտ տեղեկություններ են հրապարակել իր մասին։

Այնուհետեւ գործի վերաքննիչ դատավարությունը շարունակվեց ամբաստանյալի ցուցմունքի շարունակությամբ։ Նա մանրամասն, դրվագ առ դրվագ խոսեց գործով վկա Հարություն Գրիգորյանիՙ «Շեյթան» մականունով գործակալի տված ցուցմունքի մասին։ Այն վերաբերում էր սուտ մատնություն կազմակերպելու մեղադրանքին, մասնավորապես, Հարություն Գրիգորյանի միջոցով ամբաստանյալի կողմից «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության կազմակերպիչների մասով կեղծ նյութեր ստանալու գործողություններին։

Մուշեղ Սաղաթելյանը, Հարություն Գրիգորյանի ցուցմունքի կապակցությամբ դատարանին ներկայացրեց իր մոտեցումներն ու, ըստ իրեն, ցուցմունքի այն դրվագները, որոնք չեն համապատասխանում իրականությանը կամ դրա հիման վրա ներկայացված մեղադրանքին։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4