«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2002-07-02 | #123, 2002-07-03 | #124, 2002-07-04


ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿ

Մոսկվա, 3 ՀՈՒԼԻՍ, Դե ֆակտո։ Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստ են իրենց փոխհարաբերությունները դնել «ներկա իրականություններին համապատասխանող որակական նոր մակարդակի վրա»։ Այս մասին երեկ հայտարարվել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռազովի եւ Մոսկվայում Թուրքիայի նոր դեսպան Կ. Կաշկենտի հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման մի շարք հրատապ հարցեր։

Ինչպես «Դե ֆակտոյին» հայտնեցին ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունում, այս գործում նշանակալի դեր կարող են խաղալ քաղաքական բարձր մակարդակի շփումները։ Լուրջ ուշադրություն է հատկացվել գործարար կապերի հեռանկարների քննարկմանը, ամենից առաջ խոշոր ծրագրերի իրականացմանը տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վառելիքաէներգետիկական համալիրը, շինարարությունը եւ այլն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4