«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2002-07-09 | #127, 2002-07-10 | #128, 2002-07-11


ՆՈՎՈՍԻԲԻՐՍԿՈՒՄ ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ԵՂԵԼ ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Նովոսիբիրսկի ներքին գործերի մարզային վարչության ներկայացուցիչը ՌԻԱ գործակալությանը հայտնել է, որ մարզկենտրոնում զանգվածային ծեծկռտուք է եղել պահակային ֆիրմաներից մեկի աշխատակիցների եւ հայ համայնքի անդամների միջեւ։ Միլիցիայի նախնական գնահատմամբ, ծեծկռտուքին մասնակցել է 50-70 մարդ։

Ականատեսները պատմել են, որ դրա մասնակիցները զինված են եղել մահակներով եւ մետաղյա խողովակներով։ ՆԳ մարզային վարչության տվյալներով, երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով զոհեր չկան, բայց վնասվածքներ ստացած 10 անձինք դիմել են քաղաքի տարբեր հիվանդանոցների բուժանձնակազմերին։

Միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցված։ Միլիցիան փնտրում է ծեծկռտուքի մասնակիցներին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4