Հուլիսի 11-ին ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Կորոբելնիկովի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության ոլորտի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ հայ-ռուսական ռազմական համագործակցության ներկա վիճակը եւ հեռանկարները։
ՀՀ ՊՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ