«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2002-07-11 | #129, 2002-07-12 | #130, 2002-07-13


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԳ-Ն ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԴԱԺԱՆՈՐԵՆ ՊԱՏԺԵԼ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ԵՐԿՊԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԻՆ

Նման խոստումներ եւ հավաստիացումներ հաճախ են հնչել

ՄՈՍԿՎԱ, 12 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԲԻԲԻՍԻ։ ՌԴ ՆԳ փոխնախարար Վլադիմիր Վասիլեւը, Ռուսաստանի կրոնական հարանվանությունների ներկայացուցիչների հետ հուլիսի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը հայտարարել է, թե Ռուսաստանի ՆԳՆ-ն մտադիր է վերջ տալ ազգային երկպառակության եւ վանդալիզմի ակտերին։ «ՆԳՆ-ն կօգտագործի օրենքի ամբողջ ուժը, իսկ հանցագործները դաժանորեն կպատժվեն»,¬ ասել է նա։ Ըստ հանդիպման մասնակիցների, հակահրեական ցուցապաստառների ականապատումը, հակակովկասյան եւ ռասիստական գրությունները եւ սվաստիկաները տների պատերին ու ցանկապատերին Ռուսաստանում կրում են ավելի ու ավելի սպառնալի բնույթՙ սպառնալիքներից ու կոչերից վերաճելով ֆիզիկական բռնության։ Պղծվում են արդեն ոչ միայն հրեական սինագոգները, այլեւ մահմեդական գերեզմանոցներն ու մզկիթները։

Այլադավանների եւ օտարների նկատմամբ հայտարարությունների ու բռնությունների աճը եւ նույնիսկ մարդկանց բաժանումը յուրայինների եւ օտարների, արտասահմանյան փորձագետների կարծիքով, Ռուսաստանի կայունության ու միասնության համար լուրջ սպառնալիք է ներկայացնում, որը դեռեւս բավականին թերագնահատում են ռուսական իշխանությունները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4