ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 15 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Երկուշաբթի Սանկտ Պետերբուրգում սկսվել է Կովկասյան քառյակիՙ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների նախագահների հանդիպումը։ Խորհրդարանների նախագահները մտքեր կփոխանակեն Կովկասի իրադրության, այդ թվում հակամարտությունների կարգավորման շուրջ։ Սա խոսնակների առաջին հանդիպումն է նման ֆորմատով։ Այդ նախաձեռնությամբ Հարավային Կովկասում իր վերջին ուղեւորության ընթացքում հանդես է եկել ՌԴ Դաշնության խորհրդի ղեկավար Սերգեյ Միրոնովը։