ԿՐԱՍՆՈԴԱՐ, 15 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ 2002 թվականի հուլիսի 14-ի գիշերը չպարզված անձինք, ենթադրաբար, խուլիգանական դրդումներով, Բելորեչենսկի շրջանի կենտրոնական գերեզմանատան տարածքում կատարել են վանդալիզմի զայրացուցիչ ակտ, Ռուսաստանի Հարավի «Երկրամաս» թերթին հայտնել է Ռուսաստանի հայերի միության Բելորեչենսկի շրջանային բաժանմունքի ղեկավար Ռուբեն Մադելյանը։ Նախնական տվյալներով, ավերվել է 17 հուշարձան, որից 9-ը տեղադրված է եղել հայազգի քաղաքացիների շիրիմներին։ Ներկայումս քրեական գործ է հարուցված եւ քննություն է կատարվում։ Հանցագործության բացահայտմանն ուղղված աշխատանքը գտնվում է հատուկ հսկողության տակ եւ Բելորեչենսկի շրջանի ՆԳԲ ղեկավարությունը դիմել է բոլոր նրանց օգնությանը, ովքեր որեւէ կոնկրետ տեղեկություններ ունեն տվյալ հանցագործության առնչությամբ։