Վերոհիշյալ թեմայի շուրջ, «Բեթիոմ դե Տրեմբլեյի» դահլիճում, Կանադայի հայ կանանց միության ատենապետուհի դոկտ. Խաթուն Թեմիզճյանը դասախոսություն է կարդացել հայ եւ օտար հասարակայնության ներկայացուցիչների առաջ, հաղորդում է «Ապագայ» շաբաթաթերթը։ Դասախոսությունը կազմակերպված է եղել «Մշակույթների ժամադրավայր» տարբեր ազգերից բաղկացած ֆրանսախոսների կազմակերպության կողմից։ Նշվել են Քվեբեկի գրական, արվեստի, ուսուցչական, քաղաքական եւ տնտեսական մարզերում աշխատող բազմաթիվ հայազգի ականավոր դեմքերի անունները, որոնց թվում նաեւ այդ կազմակերպության պատվավոր նախագահ Մարիվոն Գենտերճյանի անունը, որը մի շարք պատվոգրերի ու շքանշանների արժանացած ամենահարգված երաժշտաբանն է քաղաքում։ Գեղարվեստական բաժնում լսվել են հայկական երգեր, որոնցից յուրաքանչյուրի մասին ֆրանսերենով հակիրճ տեղեկություն է տվել Քրիստինե Գույումճյանը։ Դաշնամուրով ընկերակցել է Սիրվարդ Նշանյանը։