ՄՈՍԿՎԱ, 16 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Երկուշաբթի տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը։ Ինչպես «Գազետա.ռու»-ին հայտնել են ռուսական պետության ղեկավարի մամլո ծառայությունում, Վլադիմիր Պուտինը եւ Հեյդար Ալիեւը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը, այդ թվում կասպյան խնդիրները։ Զրույցը կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությամբ։