«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2002-07-16 | #132, 2002-07-17 | #133, 2002-07-18


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Իսրայելական բանակն օրերս զավթել է Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը պատկանող տարածքները, որոնք 300 տարուց ավելի կոչվում են Երուսաղեմի Հայոց պատրիարքներից Գրիգոր Պարոնտերի անունով։ Բանակը դրանք զավթել է Երուսաղեմի եւ Պաղեստինի միջեւ ապահովական պարիսպ կանգնեցնելու ծրագրի քողի տակ։

Ելնելով այն հանգամանքից, որ այդ արարքն անմիջականորեն վերաբերում է մեր ազգային նյութական, քաղաքական ու եկեղեցական մեծագույն արժեքներից մեկին, ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը գտնում է, որ տեղի ունեցածը.

¬ Ծանրակշիռ հերթական փորձն է տիրելու համայն հայությանը պատկանող ազգային արժեքին.

¬ Ոտնձգություն է ուղղված Հայ եկեղեցու եւ նրա կարեւորագույն աթոռներից մեկիՙ Երուսաղեմի պատրիարքության դեմ.

¬ Հանդիսանում է հակահայկական քաղաքականության դրսեւորում։

ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը դատապարտում է կատարվածը եւ անհրաժեշտ է գտնում.

¬ ՀՀ իշխանության անհապաղ գործուն միջամտությունը Երուսաղեմի պատրիարքության կալվածքների շուրջ ստեղծված տագնապը լուծելու գործում.

¬ Երուսաղեմի Հայոց պատրիարքության համապատասխան գործողությունների հրապարակայնության անհրաժեշտությունը.

¬ Հայաստանի իշխանությունների, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ազգային կազմակերպությունների փոխկապակցված գործունեությունը ազգային արժեքների պահպանման ուղղությամբ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4