«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2002-07-16 | #132, 2002-07-17 | #133, 2002-07-18


«ԱՐՄԵՆԱԼՆ» ԱԶԱՏՎԱԾ Է ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻՑ

Երեկ «Արմենալ» ՓԲԸ մամլո ծառայությունից ստացած հաղորդագրության մեջ, վկայակոչելով մի շարք թերթերի, այդ թվում նաեւ «Ազգ» թերթիՙ հարկային վնաս ցույց տված ձեռնարկությունների մասին հրապարակումներում «Արմենալի» հիշատակումը, որոշակի պարզաբանումներ են տրվում այդ կապակցությամբ։ Մասնավորապես նշվում է, որ «Արմենալի» 1,5 մլրդ դրամի հարկային վնասը հատուկ է նոր արտադրությանը եւ բնավ չի առնչվում ֆինանսական գործունեության խախտումներին կամ շեղումներին»։ Ըստ հաղորդագրության, գործարանը չի ունեցել եւ այսօր էլ չունի պարտքեր պետբյուջեին, հետեւաբար «ոչ ոք չի կարող «Արմենալի» վնասները գնահատել իբրեւ շահութահարկի վճարումից խուսանավում, քանզի, «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի համաձայն, ձեռնարկությունն ազատված է այդ հարկատեսակից»։ Տեղեկացվում է նաեւ, որ ընդհակառակը, պետբյուջեն է պարտք «Արմենալին» ավելացված արժեքի հարկի գծովՙ 400 հազար դոլար։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4