«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2002-07-16 | #132, 2002-07-17 | #133, 2002-07-18


ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԻ ԿՈՂՄԻՑ

Հանրային կյանքի տարբեր կողմերի վերաբերյալ հասարակական կարծիքն ուսումնասիրելու նպատակով ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Գյումրիում հունիսի 14¬20-ը հերթական հարցումներ է իրականացրել քաղաքի 200 բնակիչների շրջանում։ Այդ հարցումների միջոցով մասնավորապես ուսումնասիրվել են քաղաքական գործիչների, իշխանությունների, զանգվածային լրատվամիջոցների վարկանիշների, հանրային տարբեր հետաքրքրությունների, միջազգային որոշ խնդիրների վերաբերյալ կարծիքներ։ Դրանց ամփոփ տվյալները, որոնցից քաղվածքներ ներկայացվեցին ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում, կազմում են 40 էջ եւ կարող են տրամադրվել ցանկացողներինՙ ծանոթանալու կամ դրանց հիման վրա ինքնուրույն ուսումնասիրություններ կատարելու համար։

«Ըստ ձեզ, ո՞ր համակարգում է կաշառակերությունը մեծ չափերի հասել» (հասկանալի էՙ Հայաստանում- Գ. Մ.) հարցին, օրինակ, հարցվածների ամենից շատՙ 27 տոկոսը պատասխանել էՙ բոլոր համակարգերում։ Իսկ կոնկրետ ոլորտներից ամենաշատը նշվել է կրթականը (15%), ապաՙ առողջապահությունը (8), դատականը (6,5), ներքին գործերը (5)։ Նշվել են նաեւ «վերնախավում, պաշտոնյաների մոտ» (7,5%), «Ազգային ժողովում» (5,5), «նախագահականում» (3)։ Նշված ոլորտների ցուցակը սրանով չի ավարտվում։ «Ո՞ր պաշտոնյան, պետական ծառայողը կամ «ընտրյալն» է, որ բոլորովին իր տեղում չէ եւ կուզեիք նրան պաշտոնանկ տեսնել» հարցին 18 տոկոսը դժվարացել է պատասխանել։ 13 տոկոսը դժգոհ է բոլոր պաշտոնյաներից, 11-ըՙ Ազգային ժողովի պատգամավորներից։ Անձերից Ռոբերտ Քոչարյանի անունն է նշել հարցվածների ընդհանուր թվի 14,5, Անդրանիկ Մարգարյանիՙ 5, Վանո Սիրադեղյանի (՞) 4,5, Սերժ Սարգսյանիՙ 3,5 տոկոսը։ Ըստ մյուս հարցին տրված պատասխանների, Ռ. Քոչարյանին հաջորդ ընտրություններում վերընտրված կուզեր տեսնել հարցվածների 43,5 տոկոսը։ 5,5 տոկոսի համար միեւնույնն է, իսկ 0,5 տոկոսը տվել է «չգիտեմ» պատասխանը։ Ներկայիս նախագահի վերընտրությունը չցանկացողներին լրացուցիչ տրված «Եթե ոչՙ ապա ո՞ւմ եք տեսնում հաջորդին այդ պաշտոնում» հարցին «ոչ մեկին» պատասխանն է տվել... 55,5 տոկոսը, իսկ 4 տոկոսի պատասխանն էՙ «հարմար մարդ չկա»... Գյումրիում սոցիալական դժգոհության աստիճանը ամենից բարձրն է, եւ դա հասկանալի է։ «Խելացի մեկի» ընդհանուր պատասխանն է նշել 3, «կոմունիստ մեկի»ՙ 2,5, «չգիտեմ» կամ «դեռ չգիտեմ»ՙ 2,5-ական տոկոսը։ Անձնավորված պատասխաններից 3 տոկոսը նշել է Վազգեն Մանուկյանի, 2-ական տոկոսըՙ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Արտաշես Գեղամյանի, Արշակ Սադոյանի անունները։ Տրված քաղաքական հարցերից մեկը վերաբերում է կուսակցություններին. «Ո՞ր կուսակցության (կամ կուսակցությունների) գաղափարախոսությունն եք համակրում կամ ճիշտ համարում»։ Հարցված 200 գյումրեցիների թվից գրեթե մեկ քառորդը (23,5 տոկոս) պատասխանել էՙ «ոչ մեկի»։ Իսկ նշվածներից ամենաշատ «ձայն» ստացել է Կոմկուսը... Իսկ ահա «Ովքե՞ր են Հայաստանի թշնամիները» հարցին ի թիվս այլոց եղել են երբեմն գուցե չարացած պահի ասված, այնուամենայնիվ խորհրդածության արժանի այսպիսի պատասխաններ. «Հայը հայի թշնամին է» (7%), «պաշտոնյաները» (6), «ԱԺ պատգամավորները» (5,5), «Աթոռներ» եւ դրանց համար կռվողները» (1,5%)։

Գյումրիում հարցվածների թվի կեսից քիչ ավելին նշել է, որ ամենաշատը հավանում եւ դիտում են տեղական «Շանթ», մոտավորապես նույնքանըՙ «Ցայգ» հեռուստաալիքների հաղորդումները։ 45,5 տոկոսը նշել է «Պրոմեթեւսը», 38,5-ըՙ JHN-ն, 35 տոկոսըՙ HNH-ը։ Հեռուստալրատվական թողարկումներից ամենից շատ նշվել են դարձյալ «Շանթի» «Հորիզոնն» ու «Ցայգի» «Ազդարարը», որից հետո ըստ հերթականության գալիս են «Dtcnb»-ն, «Լրաբերը» եւ «Հայլուրը»։

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4