Վերջին ժամանակներս Երեւանի քաղաքապետարանն ակտիվ միջոցներ է ձեռնարկումՙ տնօրինելու Մ. Խորենացի 26 ա հասցեում գտնվող Հայրենակցական միությունների խորհրդի աշխատանքային տարածքըՙ չառաջարկելով այլընտրանքային որեւէ տարբերակ։
Թեեւ բանակցությունները ընթացքի մեջ էին, սակայն քաղաքապետարանի «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը հարցը տեղափոխել է ՀՀ տնտեսական դատարան եւ պահանջում է շուրջ երկու տասնյակ հայաստանյան եւ սփյուռքյան հայրենակցական միությունների համագործակցությունը համադրող Հայրենակցական միությունների խորհրդին պարզապես վտարել աշխատանքային տարածքից։
Առաջիկա հերթական դատական նիստը նախատեսված է հուլիսի 25-ին, ժամը 10-ին։
ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ