«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2002-07-19 | #135, 2002-07-20 | #136, 2002-07-23


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ Է ԻՐԱՆԻ ԸՆԴԳՐԿՄԱՆԸ «ՉԱՐԻՔԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ»

ԹԵՀՐԱՆ, 22 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ռուսաստանը եւ Իրանը լիակատար փոխըմբռնում ունեն Աֆղանստանի իրադրության եւ նրա զարգացման հեռանկարների գնահատականներում, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը։ Այս մասին կիրակի օրը ռուս լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը, որն այցով գտնվում է Թեհրանում։ Ըստ նրա, Իրանի մայրաքաղաքում կայացած ռուս-իրանական կոնսուլտացիաներում ուշադրության կենտրոնում են եղել Աֆղանստանի կայունության եւ անվտանգության ապահովման, թմրադեղերի անօրինական շրջանառության դեմ պայքարի եւ երկրի տնտեսության մեջ լուրջ ֆինանսական ներդրումների անհրաժեշտության հարցերը։ Ռուսական ԱԳՆ առաջին փոխղեկավարը հայտարարել է, որ «Ռուսաստանը կտրականապես դեմ է Իրանի ներգրավմանը «չարիքի առանցքում», քանի որ Իսլամական Հանրապետությունը գլոբալ հակաահաբեկչական կոալիցիայի ակտիվ մասնակից է եւ, դրանից բացի, «շատ մեծ դրական ավանդ է մուծել Աֆղանստանի հարցով Բոննի համաժողովի եւ լոյա ջիրգայի գումարման գործում»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4