Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, գեներալ Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու երկրների անվտանգության ծառայությունների համագործակցության հեռանկարըՙ որպես հիմնական ուղղություններ նշելով միջազգային ահաբեկչության, ինչպես նաեւ թմրանյութերի ու զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարը։ Կարեւորվել է նաեւ անօրինական միգրացիան կանխելու ուղղությամբ համատեղ աշխատանքը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ։