Բրիտանական ազդեցիկ «Ֆայնենշլ թայմս» օրաթերթը լրագրող Հարվի Մորիսի ստորագրությամբ հուլիսի 23-ի համարում ընդարձակ հոդված է տպագրել Բեթղեհեմի հայապատկան ձիթենիների այգու մասին, որոնք, ինչպես հայտնի է արդեն, մեկ տարուց ավելի զավթել է «Ցահալը»։ Երուսաղեմի հայոց պատրիարքության իրավաբանն ասել է, որ այգին երկու մասերի բաժանող բետոնե պատն ունենալու է 5 մետր բարձրություն, փշալարեր, էլեկտրական ցանկապատ, ջրով լցված փոս, ավազե արահետ, ասֆալտապատ ճանապարհ եւ հավանական է նույնիսկ ականադաշտ։ «Ազգը» հոդվածը թարգմանաբար կներկայացնի առաջիկա համարներից մեկում։