ԲԱՔՈՒ, 24 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ակնկալվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան հերթական այցի շրջանում կներկայացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր առաջարկներ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովըՙ տեղեկացնելով, որ աշնանը սպասվում է եռանախագահների այցը Բաքու։ Նրա հաղորդմամբ, այցի ժամկետներն ու ծրագիրը դեռեւս ճշտվում են։