ՄՈՍԿՎԱ, 24 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Վերջին մեկ տարում 1,5 միլիոն ադրբեջանցիներ մշտական գրանցում են ստացել Մոսկվայում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Մոսկվայի ՆԳՎ առընթեր արտագերատեսչական պահպանության վարչության պետ, միլիցիայի գնդապետ Վիկտոր Վոխմինցեւը, հաղորդում է «Կավկազպրեսը»։ Նրա տվյալներով, մայրաքաղաքում մշտական գրանցում ստացածների կեսից ավելին այն ստացել է կեղծ փաստաթղթերով։ Ըստ Վ. Վոխմինցեւի, այս տվյալները ներկայացվել են քաղաքի ՆԳՎ կոլեգիայում եւ «զայրացրել իրեն իբրեւ քաղաքի հայրենասերի»։ Վոխմինցեւն ասել է, որ ներկա պահին տվյալ փաստով կատարվում է ստուգում։ Հետագա մեկնաբանություններից գնդապետը հրաժարվել էՙ վկայաբերելով այն հանգամանքը, որ տվյալ հարցը իր իրավասությունների մեջ չի մտնում։