ԱՆԿԱՐԱ, 24 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Թուրքիայի հյուսիս-արեւելքում սաստիկ անձրեւների հետեւանքով սկսվել է մեծ ջրհեղեղ։ Տարերային աղետի գոտում է հայտնվել ծովափնյա Ռիզեի իլի գրեթե ամբողջ տարածքը (Թուրքիայի սեւծովյան ափ), հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը։ Տեղի իշխանությունների վերջին տվյալների համաձայն, հեղեղի երկու օրվա ընթացքում զոհվել է արդեն 16 մարդ։ Հեռավոր շատ բնակավայրերի իրադրության մասին առայժմ ընդհանրապես ոչինչ հայտնի չէ, քանի որ կապը նրանց հետ խզված է, իսկ փրկարարական գործողությունները Ռիզեի լեռնային շրջաններում գործնականորեն անհնարին են։