Երեկ եռօրյա պաշտոնական այցով Բաքու է ժամանել Իրանի տեղեկատվության (ազգային անվտանգության-խմբ.) նախարար Ալի Յունեսին։ Անցյալ տարվա օգոստոսին Թեհրանում էր Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովը։ Յունեսին մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվումՙ նախագահ Ալիեւի հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության խնդիրներ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը։