Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում երեկ «Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկը» հյուրընկալել էր Ֆինլանդիայի չեմպիոն «Տամպերե յունայթեդին»։ Չնայած առաջին խաղում տարած 4¬0 հաշվով հաղթանակը գործնականում ապահովել էր մեր թիմի համար հաջորդ փուլի ուղեգիրը, սակայն ի պատիվ մեր ֆուտբոլիստներիՙ նրանք Երեւանում էլ դրսեւորեցին կամային բարձր հատկանիշներ, տեխնիկական վարպետություն եւ հաղթեցին 2¬0 հաշվով։ «Փյունիկը» մտավ հաջորդ փուլ, որտեղ հուլիսի 31-ին Կիեւում մրցելու է տեղի «Դինամոյի» հետ, իսկ մեկ շաբաթ անց մրցակցին կհյուրընկալի «Հանրապետական» մարզադաշտում։ «Տամպերեի» նկատմամբ տպավորիչ հաղթանակները լավատեսորեն են տրամադրել ֆուտբոլասերներին։ Հուսանք, որ փյունիկցիներին կհաջողվի հաղթահարել նաեւ ուկրաինական արգելապատնեշը։