«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2002-07-24 | #138, 2002-07-25 | #139, 2002-07-26


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հուլիսի 22-ին, Առեւտրի համաշխարհային կազմակերպության ժնեւյան կենտրոնակայանի լիագումար նիստերի դահլիճում կայացել են ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության բանակցային խմբի եզրափակիչ լիագումար ոչ ֆորմալ հանդիպում-բանակցությունները, որոնց մասնակցել են կազմակերպության անդամ մի քանի տասնյակ երկրների ներկայացուցիչներ։ Հիմնական հարցադրումները կատարվել են ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Եվրամիության, Ավստրալիայի եւ Կանադայի պատվիրակների կողմից։ Ինչպես տեղեկացրեց բանակցային խմբի ղեկավար, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը, 9 ժամ տեւած բանակցությունների արդյունքում, բանակցող երկրները դրական եզրակացություն են տվել սեպտեմբերի երկրորդ կեսին ԱՀԿ-ին Հայաստանի անդամության եզրափակիչ պաշտոնական (նախարարական) հանդիպումն անցկացնելու վերաբերյալ։ Այդ հանդիպման ժամանակ քվեարկությամբ կհաստատվեն Հայաստանի ներկայացրած եւ բանակցող երկրների կողմից հավանության արժանացած փաստաթղթերը։ Դրանից հետո ԱՀԿ բարձրագույն խորհուրդը մինչեւ այս տարվա վերջը կայանալիք երկու նիստերից մեկում կհաստատաի Հայաստանի անդամությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4