ԳՐՈԶՆԻ, 25 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Չեչեն անջատականները սերտորեն կապված են «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման գրոհայինների, ինչպես նաեւ իսլամական ծայրահեղական այլ կազմակերպությունների հետ։ Այս մասին արտասահմանցի լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Չեչնիայի Հանրապետության վարչակազմի ղեկավար Ահմադ Քադիրովը։ Ինչպես պարզաբանել է Չեչնիայի ղեկավարը, ահաբեկիչները, որոնք ֆինանսական աջակցություն են ստանում արտասահմանից, հանրապետություն են թափանցում Ադրբեջանից, Վրաստանից եւ Դաղստանից։
Ի դեպ, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Նիկոլայ Պատրուշեւը հայտնել է, որ միայն վերջին մեկ շաբաթում հակահետախույզները Չեչնիայում ոչնչացրել են օտարերկրյա վարձկանների մի քանի խումբ։