«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2002-07-25 | #139, 2002-07-26 | #140, 2002-07-27


ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐ

Հուլիսի 23¬25-ը Հայաստանում էր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության պատվիրակությունըՙ բանակի գեներալ Նիկոլայ Պատրուշեւի ղեկավարությամբ։ Հուլիսի 24-ին տեղի ունեցավ խորհրդակցությունՙ պատվիրակության եւ ՀՀ ազգային անվտանգության նախարար, գեներալ-լեյտենանտ Կառլոս Պետրոսյանի, նրա տեղակալների եւ ղեկավար աշխատողների միջեւ։ Երկուստեք ներկայացվեցին միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, անօրինական գաղթի, կազմակերպված հանցագործության եւ այլ խնդիրների ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները։ Միաժամանակ քննարկվեցին տեղեկատվության փոխանակման մի շարք հարցեր։ Նիկոլայ Պատրուշեւն իր ելույթում նշեց, որ Հայաստանի ուժային կառույցներն ու հատուկ ծառայությունները Ռուսաստանի նույն կառույցների լավագույն գործընկերներն են եւ նրանց պրոֆեսիոնալիզմը հետագա աշխատանքների բարձր մակարդակ է խոստանում։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաճախակի հանդիպումներ կազմակերպելու փորձագետների եւ վերլուծաբանների միջեւ, որը հնարավորություն կստեղծի ամրապնդելու համագործակցությունը։

Ստորագրվեց ամփոփիչ փաստաթուղթՙ կադրերի պատրաստման, տեղեկատվության փոխանակման եւ համակարգչահենության դեմ պայքարի վերաբերյալ։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարար Կառլոս Պետրոսյանը պարգեւատրվեց Բարեկամության շքանշանով, որը նրան հանձնեց գեներալ Նիկոլայ Պատրուշեւը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4