ԲԱՔՈՒ, 26 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Սպասվում է, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի նախագահների հերթական հանդիպումը կկայանա 2003 թվականի սկզբին։ Ինչպես «525» թերթին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից, աշխատանքներ են կատարվում այդ հանդիպման նախապատրաստման ուղղությամբ։ Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Գումբերիձեն ասել է, որ առայժմ դեսպանությունը ոչ մի աշխատանք այդ ուղղությամբ չի կատարում, թեեւ չի բացառել, որ դրանով զբաղվում է իր երկրի արտաքին գործերի նախարարությունը։