ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը մտադիր է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ քննարկել Հարավային Կովկասի իրադրությունը։ Այս մասին հայտարարել է անձամբ Տրուբնիկովը, որը աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում։ Ավելի վաղ ռուս դիվանագետը հարավկովկասյան հակամարտությունների խնդիրը քննարկել է Իրանի ղեկավարության հետ։