«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2002-07-27 | #141, 2002-07-30 | #142, 2002-07-31


ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԱՎ 120-Ի

Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) տեղեկացնում է, որ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովը համալրվել է եւս վեց ամերիկացի օրենսդիրներովՙ Լուի Քափս (դեմոկրատ Կալիֆոռնիայից), Դեյվիդ Դրեյեր (հանրապետական Կալիֆոռնիայից), Զու Լոֆգրեն (դեմոկրատ Կալիֆոռնիայից), Կարեն Մակքարթի (դեմոկրատ Միսսուրիից), Դայանա Վաթսոն (դեմոկրատ Կալիֆոռնիայից) եւ Չակա Ֆաթահ (դեմոկրատ Ֆիլադելֆիայից)։ Այսպիսով, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի անդամների թիվը հասավ 120-ի, որոնցից 36-ըՙ Կալիֆոռնիայից։ Հանձնաժողովն ուշադրության կենտրոնում է պահում ԱՄՆ-Հայաստան, ԱՄՆ-Ղարաբաղ հարաբերությունները, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շարունակվող Հայաստանի եւ ԼՂ-ի շրջափակումը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Հանձնաժողովի համանախագահներն են հանրապետական Ջո Նոլենբերգը եւ դեմոկրատ Ֆրենք Փալոնը։ Վերջինս պատրաստվում է մոտակա օրերին ժամանել ԼՂՀՙ հետեւելու օգոստոսի 11-ին կայանալիք նախագահական ընտրություններին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4