Կասկածելի է. նմանը նմանին է գտնում։ 1938 թ. Հիտլերի հրամանով Գերմանիայում բռնագրավվեց հրեաների ամբողջ սեփականությունը։ Մեծ, փոքր, շատ, քիչ։ Զայրացուցիչ էր, անմարդկային, լկտի։ Լիոն Ֆոյխթվանգերից մինչեւ Էյնշտեյն, մինչեւ Պաղեստինում կիսալեգալ գոյատեւող հրեան ձեռքերը պարզեց առ Յահվե։ Ո՜վ տեր, ինչո՞ւ ես բանականությունից զրկել այդ արարածին... Հավանաբար զրկել էր, որ հիշեցնի բռնությունների նույնության մասին։ Ինչ 1938 թ., նույնըՙ 2002 թ., նույն պատկերացումներով մտաբերենք 1945 թ. կայսերական գրասենյակի բակում այրված դիակի ճակատագիրը։
Հիտլերն իրեն անպատիժ էր զգում։ Հիտլերն ուժ էր։ Երբ ուժը վերածվում է լկտիության, անպատժելիության, գործում է Հիտլերի տարբերակը, մանավանդ որ թիկունքում ունես ԱՄՆ-ի նման վասալ պետություն։ Տասնամյակներ շարունակ որոգայթներ լարելով Երուսաղեմի Հայ առաքելական եկեղեցու սրբությունների նկատմամբ, այսօր փորձում եք ի կատար ածել ձեր մտադրությունները։ Այդպես գործում են բորենիները. մերթ հարձակվելով, մերթՙ նահանջելով։ Ասում եքՙ «ժամանակավորապես, ապահովության նկատառումներով»։ Մտքի եւ հոգու ձեր սկզբունքների այդ անհեթեթ պրագմատիզմը, որ ձեր վարքագծի հետեւանքն է ամենուրեք, ամբողջ աշխարհում, բերեց ձեզ չինական պարսպի գաղափարին։ Հետո էլ ասում եք, թե խելոք ենք։ Մի՞թե պատը փրկություն է։ Լա՛վ, բայց տեղը սխալ եք ընտրել։ Ուրիշ, ուրի՛շ տեղ պետք է տեղադրեք պատը։՛ Այո՛, ուղիղ ձեր սրտի մեջ։ Ինչո՞ւ։ Փորձեք կռահել։ Կործանել եք հայապատկան Պարոն Տերի պարիսպը, ներս խուժել, տանկերի տակ ճզմել ձիթենիները։ Ենթադրենք ոչնչացրիք պաղեստինցիներին, գրավեցիք քրիստոնյա աշխարհի սրբավայրերը. կխաղաղվե՞ք... Ուրիշներինը քանդելու ձեր բնույթի ուժով միշտ կձգտեք դրան։ Հետո էլ նեղվում եք, որ հիշեցնում ենք Հիտլերի մասին։ Հիտլերը եւս կենսական տարածքներ էր խոստանում գերմանացիներին։ Ցավոք, հրեա հասարակությունը հավատում է ձեզ, ինչպես Գերմանիայի հասարակությունն էր հավատում իր «պատմական առաքելությանը»։ Դուք այլ մեթոդներով եք գործումՙ ուրիշների ձեռքերով, ուրիշի անունով... ամբողջ աշխարհում։ Նաում Գոլդմանն է ասել, որ «հակասեմականության լավագույն սահմանումն այն է, որ մարդիկ մեզ (հրեաներին- Ռ. Բ.) ատում են մի փոքր ավելի, քան մենք արժանի ենք»։ Ինչպիսի՜ համեստություն, մի թերագնահատեք ձեզ, Հիտլերն անգամ ծափահարում է ձեզ...
ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ