«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2002-07-27 | #141, 2002-07-30 | #142, 2002-07-31


ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ

«Արժանապատիվ ապագա» կուսակցության միացյալ խորհրդի եւ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների օրերս անցկացրած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Հայաստանի ներքաղաքական ներկայիս առանձնահատկությունները, քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացումների միտումներըՙ ժողովրդավարության կայուն զարգացման խնդիրների համատեքստում, տեղեկացնում է խմբագրության ստացած հաղորդագրությունը։ Ժողովրդավարության հաստատման գործընթացին նոր թափ ու արդյունավետություն հաղորդելու, ներքաղաքական կայունությանը նպաստելու նպատակով կարեւորվել է ժողովրդավարական արժեքներին ապավինող ուժերի համախմբումը, որի սկիզբն ու հենքը միասնական ժողովրդավարական պլատֆորմի մշակումն է։ Այդ նպատակով ստեղծվել է Ժողովրդա-դեմոկրատական եւ «Արժանապատիվ ապագա» կուսակցությունների մշտական գործող խորհրդատվական մարմինՙ կուսակցությունների ղեկավարների գլխավորությամբ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4