ԲԱՔՈՒ, 30 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Ուժեղ ջերմային հարվածից» հուլիսի 27-ին վախճանվել է Ադրբեջանի ազգային բանակի ութերորդ զինվորըՙ Վուգար Թեյար օղլի Գահրամանովը։ Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ։ Հուլիսի 23-ին նա փոխադրվել էր Բաքվի կենտրոնական զինվորական կլինիկական հիվանդանոց «ուժեղ ջերմային հարված» ախտորոշմամբ եւ, չնայած բժիշկների ձեռնարկած անհրաժեշտ բուժօգնությանը, մահացել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։