Երեկ Երեւանի նկարչի տանը բացվեց ավագ սերնդի ճանաչված նկարիչներից մեկիՙ Պետրոս Մալայանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Մեր երկրում եւ սփյուռքում ճանաչված արվեստագետն իր առաջին ցուցահանդեսը բացել է Երեւանում, 1967 թ.-ին, որին հետեւել են բազմաթիվ այլ ցուցահանդեսներ Լեհաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում եւ այլուր։ Նկարչի արվեստակից ընկերները ջերմորեն շնորհավորեցին ցուցահանդեսի բացման առիթով։
«Պետրոս Մալայանը ոչ միայն տաղանդավոր բազմաժանր նկարիչ էր, այլեւ լավ ուսուցիչ, որին հաջողվեց կրթել եւ կյանքի ուղի մատնանշել բազմաթիվ արվեստագետների համար», ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։ Քանդակագործ Ղուկաս Չուբարյանը կարեւորեց հայ կերպարվեստում այդ տարիներին ձեւավորվող ազատական մտածողությունը, որի ներկայացուցիչն էր հենց Պետրոս Մալայանը։
ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ