ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոս Անջելեսի «Արարատ Էսքիճյան» թանգարանի սրահներում օգոստոսի 4-ին բացվելու է հայկական մանրանկարչության ցուցահանդես, որը պատճենահանված է Երեւանի Մատենադարանում պահվող ավետարանների ծաղկող գրչագիրների բնօրինակներից։ Ըստ «Ամերիկայի ձայնի», ցուցահանդեսի բացման առիթով դասախոսությամբ հանդես է գալու Հայաստանից հրավիրվածՙ Երեւանի պետական համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների եւ հայկական արվեստի պատմության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի պրոֆեսոր, դոկտոր Լեւոն Չուգասզյանը։