ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, հայ անվանի կինոռեժիսոր եւ դերասան Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան 75-ամյա հոբելյանը նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով եւ հաստատվել է դրա կազմը։ Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովի նախագահն է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը։