«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2002-07-31 | #143, 2002-08-01 | #144, 2002-08-02


«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» ՇՔԱՆՇԱՆ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ներկայիս իրավիճակն է քննարկվել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի, ռուսաստանյան հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի եւ Սուխումի-Աբխազական թեմի կառավարող քահանա հայր Վիսարիոնի հետ ԼՂՀ գործող նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպմանը օգոստոսի 1-ին։

Հյուրերը ներկայացրել են իրենց տպավորությունները Լեռնային Ղարաբաղ կատարած այցի վերաբերյալ։ Նրանք մասնավորապես գոհունակություն են հայտնել պատերազմական գործողությունների հետեւանքների վերացմանաշխատանքների, ԼՂՀ սոցիալ-տնտեսական եւ մշակութային զարգացման խնդիրների իրականացման կապակցությամբ։

Ինչպես հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատարը, Արկադի Ղուկասյանը Կոնստանտին Զատուլինին է հանձնել ԼՂՀ պատվավոր պարգեւՙ «Մխիթար Գոշ» շքանշան։ Ռուսաստանյան քաղաքագետն այդ պարգեւին է արժանացել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ ու արդար լուծմանն օժանդակող ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության համար։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4