ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի 9-ին Գյումրու մերձակա հրաձգարանում տեղի կունենան հայ-ռուսական համատեղ զորավարժություններ։ ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ, ռուսական կողմից զորավարժություններին կմասնակցեն Հայաստանում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները։