ՍՊԻՏԱԿ, 1 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հուլիսի 30-ին տեղացած ուժգին կարկուտը Սպիտակ քաղաքին, Արեւաշող, Լեռնանցք, Շենավան, Սարահարթ, Գոգարան եւ Գեղասար գյուղերին հասցրել է 517,7 մլն դրամի (մոտ 924 հազար դոլար) վնաս։ Այս մասին հայտնեցին Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունում, նշելով, որ բնության տարերքի հետեւանքով այդ համայնքների 1462 հա հացահատիկի, կարտոֆիլի, բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները եւ պտղատու այգիները վնասվել են 60-100%-ով։