«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2002-07-31 | #143, 2002-08-01 | #144, 2002-08-02


ՄՐՑԱԿԻՑՆ ԻՐՈՔ ՈՒԺԵՂ ԷՐ

Սան Դիեգոյում ընթացող թենիսի կանանց մրցաշարում երկրորդ փուլում Մարի¬Գայանե Միքայելյանի մրցակցուհին փորձառու Լինդսեյ Դեւենպորտն էր։ Բնական է, որ Միքայելյանը չկարողացավ լրջորեն դիմադրել եւ երկու խաղափուլում պարտվեց (3¬6, 0¬6)։ Մագդալենա Մալեեւա¬Բերբերյանը հաղթելով ֆրանսուհի Նատալի Դեշին (7¬5, 7¬5), մտավ 3-րդ փուլ։ Հաջող էր նաեւ Աննա Կուռնիկովայի ելույթը, որը հաղթեց Ջենիֆեր Հոպկինսին (6¬2, 6¬4)։ Իսկ ահա նրա հայրենակցուհի Տատյանա Պանովան զիջեց Կոնչիտա Մարտինեսին (7¬5, 2¬6, 6¬7)։ Երրորդ փուլի հանդիպումներն անհաջող դասավորվեցին Ելենա Դեմենտեւայի եւ Անաստասիա Միսկինայի համար։ Երկուսն էլ դուրս մնացին հետագա պայքարից։ Դեմենտեւան զիջեց իսրայելցի Աննա Սմաշնովային, իսկ Միսկինան պարտվեց Դոկիչին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4