«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2002-07-31 | #143, 2002-08-01 | #144, 2002-08-02


ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ

Դավիթ Նալբանդյանը հաջողությամբ հաղթահարեց Տորոնտոյի թենիսի մրցաշարի երկրորդ փուլի արգելքը։ Արգենտինաժի թիվ 2 թենիսիստը երկու խաղափուլում հաղթեց իսպանացի Թոմի Ռոբրեդոյին (7¬6, 6¬3)։ Թենիսիստների դասակարգման ցուցակում Դավիթը 257 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։ Հաջող էր նաեւ արգենտինացի Գիլյերմո Կանյասի ելույթը, որը ուժեղ գտնվեց Շրիչապխանի հետ մրցավեճում (6¬2, 6¬1)։ Հերթական արգելքը հաջողությամբ հաղթահարեցին նաեւ ռուս թենիսիստներ Մարատ Սաֆինն ու Եվգենի Կաֆելնիկովը։ Կաֆելնիկովը դժվարին մրցապայքարում պարտության մատնեց մարոկացի Յունես Էլ Այնաուին (6¬7, 6¬4, 7¬5)։ Իսկ ահա Սաֆինն առանց մեծ դժվարության հաղթեց ռումինացի Անդրեյ Պավելին (6¬3, 7¬6)։ Անհատական մրցումները ռուս թենիսիստներից բավական ուժեր էին խլել, ուստի նրանք զուգախաղում չկարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ Ռոջեր Ֆեդեռեր¬Ուեյն Ֆեռեյրա զույգին։

Մրցաշարի 3-րդ փուլ են մտել նաեւ Թոմի Հաասը, Թոդ Մարտինը, Թիմ Հենմանը, Ռադեկ Ստեպանեկը, Իրժի Նովակը, Ֆաբրիս Սանտորոն, Էնդի Ռոդիկը, Սեբաստյան Գրոժանը, Փիթ Սամփրասը, Մարսելո Ռիոսը, Թեյլոր Դենտը եւ Շտեֆան Կուբեկը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4