Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ռոջեր Ռոբինսոնին։
Շնորհավորելով ՀԲ ներկայացուցչին մեր երկրում առաքելությունը սկսելու առիթով, Ռոբերտ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ բանկի եւ Հայաստանի միջեւ տարիների ընթացքում ձեւավորված ամուր համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի։
ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենն ասել է, որ իր գործունեությամբ կփորձի օգտակար լինել Հայաստանի տնտեսության զարգացմանըՙ շարունակելով համատեղ ծրագրերի իրականացումը։ Նա բարձր է գնահատել տնտեսության մեջ առկա դրական միտումները եւ տնտեսական ցուցանիշների նկատելի առաջընթացը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ էներգետիկայի ոլորտին առնչվող հարցեր։